Համախմբելով անդամահատված անձանց

Նորարար բարեկեցության և բիոնիկ լուծումների միջոցով հզորացնել անդամահատված անձանց թե՛ Հայաստանում և թե՛ նրա սահմաններից դուրս

MB4A7338.jpg

Աջակցելով անդամահատված անձանց իրենց նոր կյանքի ճանապարհին

ֆիզիո և հոգեկան առողջության հավելված

IMG_6839.HEIC

տարբեր դիզայններով, լավ մշակված պրոթեզների պատյանների տպագրություն

պատյաններ

17998682143429254.jpg

Օգտագործելով մեր փորձը՝ բարելավել անդամահատված անձանց հարմարավետությունն ու ներուժը 

ազդեցություն

Մեր նպատակները

Կայուն և նորարարական մոտեցմամբ օգնել պատերազմից տուժած և անդամահատված անձանց մատչելի և բարձրորակ լուծումներով բավարարել իրենց առկա և շարունակական կարիքը: 

Ստեղծել բեկուն նորամուծություն այստեղ՝ Հայաստանում՝ ի նպաստ ամբողջ աշխարհի հաշմանդամություն ունեցող համայնքների:

 

Ամբողջական՝ սկզբից մինչև վերջ, մոտեցման շնորհիվ աջակցել պատերազմից տուժածներին, վետերաններին և անդամահատված անձանց վերաինտեգրվել հասարակության մեջ :

հետևեք մեր ուղուն

մեր համայնքը

Կյանքում շատ բաներ կան, որոնք ավելի ցավալի են քան ոտք, ձեռք, կամ մարմնի այլ մաս կորցնելը։ Դրանցից մեկը վախն է։ Անհնար է ապրել լիարժեք, ուրախ կյանքով, երբ վախն է թելադրում ամեն քայլ կամ որոշում։ Հաշմանդամություն ունեցող մարդը նա չէ, ով կորցրել է ոտքը, ձեռքը կամ մարմի այլ մաս։ Հոգեկան վիճակն է, որ պետք է հաղթահարել։ Կյանքը հիասքանչ է և այն շարունակվում է։ Ուժեղ լինելով՝ եկե՛ք հաղթահարենք այդ հոգեվիճակը։
IMG_7853.jpg

Զավեն Զաքարի Մարության

Անդամահատվել է 2020 թ․-ի Արցախյան պատերազմի արդյունքում, 1993-94թթ․-երի և 2016թ․-ի պատերազմների վետերան, 2020թ․-ի Արցախյան պատերազմի հրամանատար

Մենք բոլորս ապրում ենք ավելի լավ ապագայի հույսով։ Բայց կարևոր է հիշել, որ պետք է մեզ ամենից առաջնահերթ դասենք։ Մենք պարզապես իրավունք չունենք հուսահատվելու կամ սպասելու ուրիշների խղճահարությանը մեր նպատակներին հասնելու համար։ Հույսներս մեզ վրա դնելով՝ մեր հզոր կամքով ու ուժով՝ կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները։
ստաս.jpg

Ստաս Նազարյան

Անդամահատություն է ձեռք բերել 1988թ․-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով։ Հայաստանի պարալիմպիկ ֆեդերացիայի նախագահ, Պարալիմպիկ խաղերի վեցանգամյա մասնակից, մարզիչ և ատլետ:

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, դա պայքար է, որը տրվում է ուժեղներին, քանի որ միայն նրանք կարող են հաղթահարել այդ դժվարությունները և դիմանալ այդ պայքարին։ Հաշմանդամությունը չպետք է նպատակից հրաժարվելու պատճառ դառնա, ընդհակառակը, այն պետք է մեծացնի նպատակին հասնելու ձգտումը։
274781753_375671340753398_1711177576716582050_n.jpg

Գոհար Նավասարդյան

հաշմանդամություն ձեռք է բերել 2003թ․-ին մենինգիտի հետևանքով։ «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե»-ի ծրագրերի համակարգող

 Ես երկար ժամանակ համոզված էի, որ կյանքն ուղիղ ճանապարհ է, բայց մեզանից ոմանց համար այդ «ուղիղ ճանապարհը» շեղվում է։ Կյանքը հաճախ մեզ դնում է անխուսափելի իրավիճակների մեջ։ Իմ անդամահատումից հետո ես շատ հարցեր ունեի կյանքիս վերաբերյալ։ Դրանցից մեկն էր. «Ի՞նչ կարող եմ անել պրոթեզով»: Պատասխան՝ ամեն ինչ։ Ստանդարտ կենսակերպից ուղղությունը փոխելուց հետո սկսում ես լիարժեք ապրել։ Երբեք մի՛ մոռացեք, որ ամեն ինչ հնարավոր է։ 
IMG_7874.jpg

Արթուր Բաբլոյան

Անդամահատվել է 2020թ․-ի Արցախյան պատերազմի արդյունքում, 2020թ․-ի Արցախյան պատերազմի մասնակից

Մեր գործընկերները